8,1%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016թ-ի հունվար-հուլիս ամիսներին 8,1%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 14 816.2 տոննա:
Համեմատության համար նշենք, որ 2015 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 13 705.2 տոննա աղ:
Նշենք նաև, որ բացի աղից, Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքի արտադրության ծավալները նվազել են:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին ամիսներին հանրապետությունում նվազել է հացի, ալյուրի, հրուշակեղենի արտադրության ծավալը։ Մասնավորապես, հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 164.1 հազ. տոննա հաց, ինչը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.3 տոկոսով նվազել է: Նշված ժամանակահատվածում 14.1%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը` կազմելով 90 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 1.6%-ով` կազմելով 8 720.8 հազար տոննա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը աղը ներառել է արգելված արտադրատեսակների ցանկում
- Հանրապետությունում շարունակում է նվազել հացի, ալյուրի, հրուշակեղենի արտադրությունը