Թուրքիան ԱՄՆ-ին Գյուլենին ձերբակալելու պահանջ է ներկայացրել
Թուրքիայի արդարադատության նախարարությունը պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչությանը՝ պահանջելով ձերբակալել քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում թուրքական իշխանությունները մեղադրում են պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Այս ամսին հայտնում է BBC-ն՝ հղում անելով «Անադոլու» թուրքական պետական գործակալությանը:
Ի դեպ, Անկարան առաջին անգամ է պաշտոնապես դիմում Վաշինգտոնին Գյուլենին ձերբակալելու խնդրանքով: Ֆեթուլլահ Գյուլենն այժմ բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Ավելի վաղ Թուրքիան ձգտում էր հասնել նրան, որ ԱՄՆ-ը արտահանձնի քարոզիչ Գյուլենին: Իսկ օգոստոս ամսին Ստամբուլի դատարանը վերջինիս ձերբակալելու որոշում էր կայացրել:
Թուրքիայում Գյուլենը համարվում է իր հեղինակությամբ և ազդեցության երկրորդ մարդը նախագահ Էրդողանից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը ձգտում է ավտորիտարիզմի. Գյուլեն
- Թուրքիայի ԱԳՆ-ում կասկածում են, որ Գյուլենը կարող էր մեկնել Եգիպտոս
- Թուրքիայի վարչապետ.ԱՄՆ հետ լարվածությունը կախված է Գյուլենի ազատ արձակումից
- Թուրքիան փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման համար
- Թուրքիայի իշխանությունները Գյուլենի հետ կապ ունեցող 24 ԶԼՄ-ի զրկել են արտոնագրից
- Թուրքիայում կախաղան են հանել Ֆեթուլլահ Գյուլենի խրտվիլակը
- Թուրքիայում փակել են Գյուլենի կողմնակիցների բանկը
- Էրդողան-Գյուլեն հակամարտությունը Թուրքիայում վերջ դրեց «փափուկ ուժի» քաղաքականությանը
- Էրդողանն ընդդեմ Գյուլենի՝ Տեխասի դատարաններում. պայքար թուրքական երկու հզոր ուժերի միջև. Սասունյան
- Ֆեթուլլահ Գյուլենն ընդունել է Հայոց ցեղասպանությունը 1965-ին Պոլսի հայոց պատրիարքին գրած նամակում
- Ֆեթուլլա Գյուլեն. Թուրքիայի քայքայվող ժողովրդավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին