Թուրքերն ու ադրբեջանցները զանգվածային «մեկ» են դնում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին
Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» («The Promise») պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը, ովքեր նաև ներկա են եղել պրեմիերային:
Նշենք, որ «Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր «Survival Pictures» անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկումը հենց այս ֆիլմն է:
Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ։ Թուրքերն ու ադրբեջանցիք Ցեղասպանությանը վերաբերող «Խոստումը» ֆիլմը վիզ են դրել IMDB֊ում ռեյթինգը քցել։ Զանգվածային մտնում են ու «մեկ» են դնում։ Ինչի պատճառով ֆիլմի ռեյթինգը խայտառակ ցածր ա. դեռ դուրս չեկած արդեն իջացրել են 1.8:
Այստեղից կարող եք տեսնել, թե ոնց են 90% քվեարկողները մեկ դրել։
Հ․Գ․ Քվեարկություն իրավունք ունենալու համար հերիք է մուտք գործել ֆեյսբուքյան պրոֆիլով
http://www.imdb.com/title/tt4776998/»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին