ՀՖՖ-ն կպաշտպանի Ալեքսանդր Չեֆերինի թեկնածությունը
Հաշվի առնելով ՈՒԵՖԱ-ի նախագահի թեկնածու, Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի` ֆուտբոլի զարգացման ծրագրի կարևորությունը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրություններում կաջակցի Ալեքսանդր Չեֆերինի թեկնածությանը՝ միաժամանակ հայտարարելով իր պատրաստակամությունը Չեֆերինի ընտրման դեպքում ներգրավվելու այդ ծրագրի իրագործման աշխատանքներում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 14-ին, կազմակերպության Աթենքում կայանալիք համաժողովի ընթացքում։