Կարեն Կարապետյանին տրվել է ազատություն թե կադրային, թե ծրագրային քաղաքականության մեջ. Վ.Բաղդասարյան
«Կառավարության կազմի հետ կապված քննարկումները շարունակվում են: Կարեն Կարապետյանին տրվել է ազատություն թե կադրային, թե ծրագրային քաղաքականության մեջ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին, թե ո՞րն էր Հովիկ Աբրահամյանի գլխավոր ձախողումը, նա նշեց. «Այդ թեմային մենք արդեն անդրադարձել ենք: Դա Հովիկ Աբրահմյանի ինքնագնահատում էր, ով գոհ չէր ինքն իր տեմպերից: Բավականին քրտնաջան աշխատանք է կատարել, համենայն դեպս դա չէր գոհացնում կառավարությանը և վարչապետին, վարչապետը խնդրանքով դիմել էր իր հրաժարականի համար»:
Պատասխանելով ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին հարցին, նա ասաց, որ դրա մասին կոնկրետ կխոսեն արդեն հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո: Միաժամանակ Վ. Բաղդասարյանը հավելեց, որ ազգային համաձայնության կառավարության հիքմերն արդեն դնում են:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո կշարունակի աշխատել Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցությանն ղեկավարն ասաց, որ կաշխատի, կտրվեն գնահատականներ:
Խոսելով Կ. Կարապետյանի ծրագրային դրույթների մասին, նա ասաց, որ արդեն իսկ նա հայտարարել է, որ լինելու են երկու փուլից՝ առաջնային, երկրորդային:
«Կլինի քննարկում, արդյունքում կլինեն այն պահանջները, որոնք մենք ունենք»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան