Վահրամ Բաղդասարյանը՝ Ուորլիքի հայտարարության մասին
«Մինսկի խմբի յուրաքանչյուր համանախագահ, երկիր հայտնում է իր կարծիքը. մենք մեր կարծիքը հայտնել ենք՝ առանց Արցախի ժողովրդի կամքի որևէ բանակցային փուլ եզրահանգման չենք կարող բերել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տարբերակ է՝ տարածքների վերադարձ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց:
Վ. Բաղդասարյանի խոսքով, այս պահին որևէ որոշում չկա, փաստաթուղթ չկա, ցանկություններ և առաջարկություններ են:
«Մենք ունենք մեր առաջարկությունը, որը չի ընդունում Ադրբեջանը և հակառակը»,- հավելեց ՀՀԿ-ական գործիչը:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի համանախագահ. ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին սահմանափակ քանակով պաշտպանական զենք է մատակարարում
- Հույս ունեմ, որ Նյու-Յորքում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. Ջեյմս Ուորլիք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին