Անհրաժեշտ գումարը հայթայթվել է. Զուրաբյան
«Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը սեպտեմբերի 9-ին նախաստորագրվել է, որին մասնակցել են խորհրդարանական հինգ խմբակցություններ: Ազգային ժողովում նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ դրանից հետո հանդիպել են դոնորների հետ, համաձայնագրի սպասարկման համար անհրաժեշտ 9 միլիոն դոլարն ամբողջովին հայթայթված է:
Լ. Զուրաբյանն ասաց, որ քաղհասարակությունը տվել է իր համաձայնությունն այդ փաստաթղթին:
«Քանի որ քաղհասարակությունը տվել է իր հավանությունը, առաջարկում եմ հնարավորինս արագ նախաձեռնել այդ համաձայնագրի վերջնական ստորագրման արարողակարգը, այնուհետև անցնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան