Պակիստանում տոնական աղոթքի ժամանակ մահապարտն իրեն պայթեցրել է հենց մարդկանց մեջ
Առնվազն 10 մարդ, այդ թվում երկու ոստիկան է տուժել Պակիստանի Շիկարպուր քաղաքում տոնական աղոթքի ժամանակ տեղի ունեցած պայթյունից: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով պակիստանյան ԶԼՄ-ներին:
Ոստիկանության տվյալներով, հարձակվողները երկու հոգի են եղել: Նրանցից մեկն իրեն պայթեցրել է հենց մարդկանց մեջ, արդյունքում տաս մարդ վիրավորվել է: Երկրորդը փախել է դեպքի վայրից:
Ոստիկանությունը կանխել է քաղաքում երկրորդ ահաբեկչությունը, գրոհայիններից մեկ փախել է, մյուսը սպանվել է, երրորդն էլ բռնվել է: