
ՊՆ խոսնակը հորդորում է զսպվածություն պահպանել
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու վերաբերյալ լուրերին ի պատասխան ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հորդորում ենք անվտանգության մարտահրավերներով լի այս տարածաշրջանում նմանատիպ և այլ միջազգային ռազմաքաղաքական մակարդակի նշանակումների հարցում պահպանել համապատասխան զսպվածություն և երկրի համար նման կարևոր` կառավարության ձևավորման փուլում զերծ մնալ կանխատեսումներից և ակնարկներից»:
Հիշեցնենք, որ ռուսական «Ինտերֆաքս» կայքը գրել էր, որ առաջիկայում Սեյրան Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից և կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանն այս պահին ՀՀ պաշտպանության նախարարն է. Վահրամ Բաղդասարյան
- Կորյուն Նահապետյանը՝ Սեյրան Օհանյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարուղար նշանակվելու մասին