Ստորագրվեց ԸՕ-ի վերաբերյալ համաձայնագիրը
ԱԺ-ում «4+4+4» ձևաչափով աշխատանքային խմբի կողմից Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման մասին համաձայնագրի վերջնական կազմման և ստորագրման աշխատանքային նիստն ավարտվեց։ Ընդդիմության ու իշխանության միջև ստորագրվեց Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնության փաստաթուղթը:
Նախքան ստորագրելը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շնորհակալություն հայտնելով գործընթացի մասնակիցներին՝ նշեց, որ ստորագրում են մի փաստաթուղթ, որն այլևս ոչ մի երկրից կախված չէ. «Այն, ինչ թվում էր անհավատալի, այն ինչ շատ վաղուց քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունը պահանջում էր, այդ հարցն այսօր լուծվում է, այսօր անհավատալին դառնում է իրականություն: Իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ է նման հաջողություն արձանագրվում:
Սակայն սա երաշխիք չէ մաքուր, ազատ ընտրությունների. «Դեռ պետք է երկար պայքարենք, բայց սա լուրջ հիմնաքար է, որի վրա մենք կարող ենք կառուցել մաքուր, ազատ ընտրություններ»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շեշտեց. «Այո, որևէ դրույթ չի կարող լինել համադրման, եթե չկա իսկապես կամք ազատ ընտրություններ անցկացնելու, բայց ինչ կա այս համաձայնագրում, էապես նեղացնում է ընտրակեղծարարությունը: Բնականաբար՝ ԲՀԿ-ն ևս միանում է այս համաձայնագրին»:
«Օրինաց երկիր» խմբակցության Մհեր Շահգելդյանն է կարևորեց համաձայնագիրը՝ նշելով, որ ընտրությունների անցկացումը տեխնիկական նոր մակարդակի կբարձրացնի:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ եթե մի բան շատ են ուզում, ստացվում է. «Դաշտ է ստեղծում, բայց չի երաշխավորում արդար ընտրությունների անցկացումը»:
«Այս գործընթացն այլ տեսանկյունից է կարևորում՝ ձևավորվեց քաղաքական երկխոսություն մշակույթ: Քաղաքական մշակույթի առումով սա աննախադեպ երևույթ է: Հաջողվեց ձախողումից հետո գտնել քաղաքական լուծումներ, որոնք հաղթահարեց խութը»,-ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
«Հանրապետակական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ՝ երկխոսության մշակույթը պետք է լինի շարունակական:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում ստորագրվելու է ԸՕ-ի վերաբերյալ համաձայնագիր
- Զեյնալյանը՝ տեղամասերում տեսախցիկների մասին. Ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է
- ՀԿ-ներ. Ակնկալում ենք, որ ընտրական գործընթացների բարելավմանը միտված քաղաքական կամքի դրսևորումները կստանան շարունակական բնույթ
- Անհրաժեշտ գումարը հայթայթվել է. Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան