Ամերիկացի ուսանողների համար Հայաստանում նախընտրելի են բնական գիտությունները. Արթուր Ղազարյան
«Եթե ԱՄՆ-ի գիտական, կրթական շրջանակներն ուղղորդվեն Հայաստան, նրանք միանշանակ իրենց հետ կբերեն նոր մշակույթ, նոր գաղափարներ, որոնք տեղայնացնելով՝ դրական ազդեցությունն կունենանք մեր կրթական համակարգի վրա»: Այսօր ԱՄՆ-ի ուսանողների և գիտնականների ներգրավվածությունը Հայաստանի ուսումնական ծրագրերում նախագծի շրջանակներում կազմակերպած երկօրյա աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արթուր Ղազարյանը:
«Գաղտնիք չէ, որ այսօր կրթությունն ու գիտությունը դիտվում են որպես բիզնես, որոնք հսկայական ֆինանասական միջոցներ են պահանջում և դրա գոյացման մի աղբյուրն էլ դառնում է ուսանողների փոխանակման ընթացքում տեղի ունեցող ֆինանսական հոսքերը»,-նշեց նա:
Ա. Ղազարյանի խոսքով, թեև ծրագրով ներգրավված ամերիկացի ուսանողների թիվը շատ քիչ է, բայց եղած ուսանողների համար ավելի նախընտրելի են բանական գիտությունները. «Այդ ոլորտում դեռ խորհրդային տարիներին էլ Հայաստանն իր ուրույն տեղն ուներ աշխարհում և հայաստանյան փորձը վերցնելու կարիք ունի աշխարհը: Դեռևս այս ծրագրող ներգրավված ուսանողների թիվը շատ քիչ է, բայց կարծում եմ, եթե կարողանանաք այսօր մատչելի կերպով ներկայացնել Հայաստանի կրթական, գիտական համակարգը և հասու դառնալ Միացյալ նահանգների համապատասխան ոլորտներին, այդ թիվը կաճի տարիների ընթացքում»:
ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետի խոսքով՝ ներգրավվածությունն ավելացնելու համար անելիք ունեն թե կազմակերպիչները, թե կրթության և գիտության նախարարությունը և թե բուհերը:
Աշխատաժողովին ներկա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնամեթոդական գծով պրոռեկտոր Սմբատ Դավեյանի խոսքով` համալսարանը ամերիկյան բուհերի հետ համագործակցության լուրջ փորձ ունի. «Այս ծրագիրը մեզ համար իրականում շատ կարևոր է և մեծ պատրաստակամություն ենք ցուցաբերում համագործակցելու ամերիկյան բուհերի հետ: Ագրարային համալսարանը հանրապետությունում միակն է, որը պատրաստում է մասնագետների գյուղատնտեսության ոլորտում և շատ հնարավորություններ ունի, որոնք կարող է հետաքրքրեն ամերիկացի ուսանողներին»:
Դավեյանը տեղեկացրեց, որ համալսարանը համագործակցում է ԱՄՆ Տեխասի «Այ ընդ Էմ» համալսարանի հետ, որի աջակցությամբ բուհում սկսել է գործել Ագրոբիզնեսի բարձրագույն դպրոցը:
«Վերջին տարիներին Ամերիկայից ժամանած շուրջ 300 դասախոսներ մեծ աշխատանք են տարել համալսարանում կրթական բարեփոխումների առումով: Բարձրագույն դպրոցում ուսուցումը կազմակերպվում է ամերիկյան կրթական ծրագրերի համաձայն: Տարածաշրջանում բավականին մեծ հեղինակություն ունեցող դպրոց է, որտեղ սովորում են ուսանողներ թե Վրաստանից, ԱՊՀ երկրների բուհերից, ընդհուպ Հոլանդիայից: Դպրոցում դասավանդում են ամերիկացի և հայ մասնագետներ, սակայն դպրոցում անգլախոս դասախոսների պակաս կա: 640 դասախոսներից միայն 10-12 տոկոսն է կարողանում դասերն անգլերենով վարել»,-նշեց պրոռեկտորը:
Նշենք, որ Այսօր ԱՄՆ-ի ուսանողների և գիտնականների ներգրավվածությունը Հայաստանի ուսումնական ծրագրերում նախագծի նպատակն է հստակեցնել հայաստանյան բուհերի կողﬕց իրականացվող ուսուﬓական, գիտահետազոտական և մասնագիտական վերապատրաստման ծրագրերը օտարերկրյա, մասնավորապես, ԱՄՆ ուսանողների համար և խթանել ոլորտում հայ-աﬔրիկյան համագործակցությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները