Սեյրան Օհանյանն այս պահին ՀՀ պաշտպանության նախարարն է. Վահրամ Բաղդասարյան
«Մենք չենք քննարկել այդ հարցը: Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարն է այս պահին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ռուսական մամուլը գրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արդյո՞ք նման հարց քննարկվել է:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ներկայացուցչի նշանակումը կարող է դրական նշանակություն ունենալ Հայաստանի համար, ՀՀԿ-ական գործիչը դրական արձագանքեց:
«Ըստ պայմանավորվածության՝ դա արդեն մեր տեղն է լինելու: Բնականաբար, կարող է բավականին դերակատարություն ունենալ»,- ընդգծեց Վ. Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ռուսական «Ինտերֆաքս» կայքը գրել էր, որ առաջիկայում Սեյրան Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից և կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին