«Բենֆիկայի» գլխավոր մարզիչը հավատում է Չեմպիոնների լիգայում հաղթանակին
«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ռույ Վիտորիան չի բացառել, որ իր թիմն այս մրցաշրջանում կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում։ Այդուհանդերձ, ներկա պահին լիսաբոնցիների առջև քառորդ եզրափակիչ մտնելու խնդիր է դրված։
«Վստահ եմ, որ «Բենֆիկան» կարող է մարտահրավեր նետել Չեմպիոնների լիգայի մյուս մասնակիցներին,- Վիտորիայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Անցած տարի մեզ հաջողվեց հիանալի արշավ անցկացնել, սակայն չենք ուզում ապրել անցյալով։ Մեր նպատակն այն է, որպեսզի մտնենք փլեյ-օֆֆ։ Չեմպիոնների լիգայում հաղթանակը հեշտ չի տրվում, բայց դա անհնար չէ, և մենք պետք է հավատանք»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա