Ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնի ցուցադրական ելույթները Երևանում
Այսօր Երևանում կայացած ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության համատեղ կազմակերպած ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնի ցուցադրական ելույթները:
Ելույթներով հանդես են եկել Հայաստանի կարատեի ազգային, Հայաստանի այկիդո այկիկայ, Հայաստանի ձյուդոյի, Բուդոշին մարտարվեստների, Շինջուկու կենդո ֆեդերացիաների, JKA Armenia ճապոնական կարատեի և Այկիդոյի հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը։
Կենդոյի ցուցադրական ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Ինչպես հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից՝ ներկա է եղել նաև նախարար Գաբրիել Ղազարյանը։
Ողջույնի խոսքով ներկաներին դիմել է նախարար Ղազարյանը և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանը՝ գեղեցիկ մարզական միջոցառում կազմակերպելու համար:
«Մեր ավանդական մարտական մարզաձևերը իրավամբ կարելի է նաև մեր երկու ազգերի մշակույթի անբաժանելի հատվածը համարել: Ասեմ, որ մեր երկրում մեծ է հետաքրքրությունը ճապոնական մարտարվեստների նկատմամբ, և տարբեր տարիքի բազմաթիվ մարզիկներ զբաղվում են այդ մարզաձևերով»,- իր խոսքում նշել է նախարար Ղազարյանը:
Փառատոնի շրջանակներում ցուցադրական ելույթներ են ունեցել Ճապոնիայից ժամանած Կենդո մարզաձևի սենսեյները, ովքեր նաև երկօրյա սեմինարներ են անցկացրել Երևանում և Վանաձորում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա