Գերմանիայի ֆուտբոլային միությունը դեմ է Պլատինիի ելույթին
Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Ռայնհարդ Գրինդելը դեմ է, որ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կազմակերպության ղեկավարի նոր ընտրություններից առաջ հանդես գա ելույթով։ Ավելի վաղ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն ֆրանսիացուն, չնայած որակազրկմանը, թույլատրել է դա անել։
«Ես ուզում եմ, որ Պլատինին հանուն ՈՒԵՖԱ-ի հեղինակության պահպանման հրաժարվի այդ գաղափարից,- Գրինդելի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Այս համաժողովը պետք է նվիրված լինի ապագային, այլ ոչ թե անցյալին։ ՈՒԵՖԱ-ի համաժողովը պետք է կենտրոնանա նոր նախագահի ծրագրի, այլ ոչ թե նախկինի սխալների վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա