Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը. Հարց՝ գլխավոր դատախազի թեկնածուին
Պերմյակովի պատժի կրման վայրի խնդիրը կարող է քննարկման առիթ դառնալ միայն այն բանից հետո, երբ օրինական ուժի մեջ կմտնի նրա նկատմամբ կայացված դատական ակտը: Դա պահանջում է որոշակի իրավական ընթացակարգ,-Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե որտե՞ղ է իր պատիժը կրելու Վ. Պերմյակովը:
«Եթե որևէ այլ երկիր ցանկանա, որ Պերմյակովը պատիժ կրի իր տարածքում, կոնկրետ խոսքը վերաբերում է այն երկրին, որի քաղաքացին հանդիսանում է նա, դա քննարկման առարկա կդառնա, բայց այդ փուլում քննարկման առարկա է դառնալու ոչ թե դատախազության, այլ արդարադատության նախարարության հետ»,-ասաց նա:
Պատասխանելով «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի կարգավիճակի վերաբերրյալ հարցին, «արդյո՞ք քաղբանտարկյալ չէ», նա ասաց, որ նրա նկատմամբ իրականացված և՛ քրեական հետապնդումը, և՛ ընտրված խափանման միջոցը հիմքում ունի բավարար իրավական հիմնավորումներ:
«Նրա արարքին գնահատական է տրվել բացառապես քրեաիրավական և քրեադատավարական օրենքներով սահմանված կարգով»,-ընդգծեց Ա. Դավթյանը:
Սարի թաղում քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ և գործողություններ իրականացրած ոստիկանների և այլ պետական կառույցների ներկայացուցիչների նկատմամբ ի՞նչ է իրականացվելու հարցին ի պատասխան գլխավոր դատախազի թեկնածուն ասաց, որ այս փուլում քրեական հետապնդման մարմինների գնահատականը տրված է, այդ փաստով հարուցվում է քրեական գործ, իրակացվում է նախաքննություն:
«Կարող եմ վստահորեն հավաստիացնել, որ քրեական գործով օբյեկտիվ իրավական գնահատականներ են տրվելու ինչպես կատարողների, այնպես էլ հնարավոր կազմակերպիչների արարքներին»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ջհանգիրյան. Քրեական օրենսգիրքը պետք է բացառել քաղաքական նպատակներով գործադրումից
- Գլխավոր դատախազի թեկնածուն՝ Մարտի 1-ի բացահայտման մասին
- Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ներկայացում է իր ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան