Արտերկրում ուսանելու ցանկություն ունեցող ամերիկացի ուսանողներին Հայաստանը շատ բան ունի առաջարկելու. Ժաքլին Դիլի
Հայաստանը արտերկրում ուսանել ցանկացող ամերիկացի ուսանողների համար կարող է լինել նպատակակետ և նրանց շատ բան ունի առաջարկելու: Այս մասին այսօր ԱՄՆ-ի ուսանողների և գիտնականների ներգրավվածությունը Հայաստանի ուսումնական ծրագրերում նախագծի շրջանակներում կազմակերպած երկօրյա աշխատաժողովի ժամանակ բացման խոսքում ասաց ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի տնօրեն Ժաքլին Դիլին:
Նրա խոսքով՝ ամերիկացի ուսանողները հետաքրքրված են իրենց մասնագիտական ոլորտում առանձին թեմաների շուրջ երկրից դուրս ոչ-ավանդական և ինքնատիպ փորձառություն ձեռք բերելու հեռանկարներով, իսկ հայկական բուհերն այդ ուղղությամբ առաջարկելու շատ բան ունեն:
«ԱՄՆ-ում արտերկրում ուսանելու ծրագրերին մեծ կարևորություն է տրվում և ամերիկացի ուսանողներին խրախուսում են օգտվել այդ հնարավորություններից: Պատճառները մի քանիսին են. նախ արտերկրում ուսանելը նպաստում է տարբեր երկրների ժողովուրդների միջև փոխադարձ ընկալմանը , արտերկրում ուսանող ամերիկացիներն ընկերանում են այլ երկրների քաղաքացիների ու մյուս օտարերկրյա ուսանողների հետ: Նրանք կարողանում են արժևորել ու գնահատել այլ երկրների պատմությունն ու մշակույթը: Մենք հավատացած ենք, որ կրթական փոխանակումների ընդլայնումն առավել կամրապնդի ու կխորացնի Հայաստանի ու ԱՄՆ-ի երկկողմ կապերը: Հուսով ենք, որ ավելի շատ ամերիկացի ուսանողներ կօգտվեն Հայաստանում ուսանելու հնարավորություններից և կդառնան բարի կամքի դեսպաններ՝ իրենց ներդրումն ունենալով մեր երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամության խորացման հարցում»,-ասաց ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի տնօրեն Ժաքլին Դիլին:
Նշենք, որ աշխատաժողովը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտութղարության կողմից վերջերս ստեղծված «Ուսանիր արտերկրում» գրասենյակի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում: Երկրօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվելու են արտերկրում ուսանելու առումով ԱՄՆ-ում տիրող միտումները , կրթական փոխանակումների միջոցով ձևավորովող հավելյալ արժեքները:
Աշխատաժողովին մասնակցում են, ԿԳՆ ներկայացուցիչներ, Հայաստանի պետական ու մասնավոր բուհերի դասախոսմներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները