ՄԻՊ. Թալիշցիներից ստացած տեղեկությունները կներկայացվեն մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին
Սեպտեմբերի 8-ից 11-ը աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խնդրանքով Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ապրիլին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված դաժանությունների վերաբերյալփաստահավաք աշխատանքի ընթացիկ արդյունքները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ, այդ աշխատանքի շրջանակներում երկու Պաշտպաններն այցելել են Մատաղիս գյուղ, Մատաղիսի ջրամբար և իրականացրել համատեղ ուսումնասիրություններ: Արձանագրվել են ապրիլ ամսվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերի թիրախային հարձակումները Մատաղիս գյուղի և ջրամբարի ուղղությամբ:
Ջրամբարի վրա թիրախային հարձակումներն ուղղակի նպատակ են հետապնդել մեծ վնասներ հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը և նրանց զրկել կենսական կարիքները բավարերելու հնարավորությունից: Այսպիսի գործելաոճը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավունքի, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները:
Արցախի և Հայաստանի Պաշտպաններն այցելել են նաև Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել Ադրբեջանի կողմից ապրիլյան հարձակման հետեւանքով իրենց տները լքած և այնտեղ հաստատված թալիշցիների հետ: Հանդիպման ընթացքում լրացուցիչ տեղեկություններ են ձեռքբերվել Թալիշ գյուղի խաղաղ բնակիչների նկատմամբ արդրբեջանական զինված հարձակումների, ինչպես նաև կատարված դաժանությունների վերաբերյալ:
Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում են քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական ԶՈւ թույլ տված հիմնարար խախտումների վրա: Այդ տեղեկությունները՝ համապատասխան հիմնավորումներով, կներկայացվեն մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան