«Մանչեսթեր Յունայթեդը» 515,3 մլն ֆունտ ստեռլինգ է վաստակել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է 2016 թ. ֆինանսական ցուցանիշները։ Նշվում է, որ անցած տարվա համեմատությամբ «Կարմիր սատանաների» եկամուտներն աճել են 395,2 մլն ֆունտ ստեռլինգով ու կազմել 515,3 մլն։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Այսպիսով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է անգլիական առաջին ակումբը, որի տարեկան եկամուտը կազմել է ավելի քան կես միլիարդ ֆունտ ստեռլինգ։
Ավելացնենք, որ մանկունիանցիները ֆինանսական նման հաջողության են հասել Անգլիայի գավաթի խաղարկությունում տոնած հաղթանակի, ինչպես նաև Պրեմիեր լիգայի հեռարձակման իրավունքների վաճառքի ու հովանավորչական 14 պայմանագրի շնորհիվ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա