Պեպեն ուզում է կարիերան ավարտել «Ռեալում»
«Ռեալի» պաշտպան Պեպեն պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Ավելի վաղ լուրեր են տարածվել, որ 33-ամյա պորտուգալացուն նոր պայմանագիր կառաջարկվի՝ մինչև 2019 թ. ժամկետով։
«Ես առանց երկմտելու կերկարաձգեմ պայմանագիրը,- Պեպեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մադրիդում ինձ շատ լավ եմ զգում։ Այստեղ է սովորում իմ դուստրը։ Իմ երազանքը կարիերան «Ռեալում» ավարտելն է։ Հավաքականում ելունթներն ավարտելու մասին չեմ մտածում։ Դեռ ի վիճակի եմ պայքարել Պորտուգալիայի ազգային թիմի հիմնական կազմում տեղի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում