Գագիկ Ջհանգիրյան. Քրեական օրենսգիրքը պետք է բացառել քաղաքական նպատակներով գործադրումից
Գլխավոր դատախազի պաշտոնը կարևոր է գոնե փոփոխություն մտցնելու համար: Լիահույս եմ, որ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր եք ձեռնարկելու,- Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին հարցեր ուղղելու ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Դիմելով Ա. Դավթյանին՝ նա նշեց, որ ամենակարևորը՝ Քրեական օրենսգիրքը պետք է բացառել քաղաքական նպատակներով գործադրումից:
«Քրեական օրենսգիրքը պետք է հանցագործությունների փաստերով գործադրվի: Մեկ այլ խնդիր՝ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն: Եթե մենք չապահովենք օրենքի առաջ հավասարության սկզբունքը, ոչ մի բանի էլ չենք հասնի»,- ասաց պատգամավորը:
Արթուր Դավթյանը նշեց, որ հասկանում է բարձրացված խնդիրների կարևորությունը, տեսնում է այդ խնդիրների լուծման կարճ և արդյունավետ ուղիները:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազի թեկնածուն՝ Մարտի 1-ի բացահայտման մասին
- Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ներկայացում է իր ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան