Ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր մակարդակի հասցնենք. Գլխավոր դատախազի թեկնածու
Ընտրվելու դեպքում աշխատելով եմ օրենքով սահմանված կարգով: Օրենքում հստակ գրված են գլխավոր դատախազի իրավունքները, պարտականությունները, ապահովելու եմ այդ պարտականությունների բարեխիղճ կատարումը,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:
Հարցին, թե ժողովրդի մեջ վստահություն չկա, այն կարծիքին են, որ գլխավոր դատախազն անկախ չի գործում, իջեցված հրաման է կատարում, ինչպե՞ս եք կոտրելու այդ կարծրատիպը, Ա. Դավթյանն ասաց. «Համաձայն չեմ նման գնահատականի հետ, թե այդ կարծրատիպը տարածված է: Ամենօրյա իմ աշխատանքում ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր մակարդակի հասցնենք՝ դրանով իսկ ստանալով հանրային ավելի բարձր աջակցություն: Մենք, իսկապես, մեր ամենօրյա աշխատանքում դրա կարիքն ունենք»:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում գլխավոր դատախազի թեկնածու Աթուր Դավթյանը ներկայացրեց իր ծրագիրը, պատասխանեց պատամավորների հարցերին: Վաղը քննարկումը կշարունակվի:
Հարակից հրապարակումներ`
- Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը. Հարց՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Գագիկ Ջհանգիրյան. Քրեական օրենսգիրքը պետք է բացառել քաղաքական նպատակներով գործադրումից
- Գլխավոր դատախազի թեկնածուն՝ Մարտի 1-ի բացահայտման մասին
- Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ներկայացում է իր ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան