Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին: Երկրի ղեկավարի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.
Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
Վարչապետի կենսագրությունը՝ ստորև.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1963թ., 14 օգոստոսի, ք.Ստեփանակերտ
Կրթություն
1980-1985թթ. -Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1985-1996թթ. – աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում
1996-1998թթ.-«Հայէներգո» ՊՁ-ում՝ գլխավոր տնօրենի տեղակալ
1998-2001թթ. -«Հայէներգո» ՓԲԸ-ում՝ գլխավոր տնօրեն
2001թ. -նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
2001-2010թթ.- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն
2009թ.- ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ
2010-2011թթ.- Երևանի քաղաքապետ
2011-2016թթ.- «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ
2012-2016թթ. - «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ
2016թ. սեպտեմբերի 13-ից՝ ՀՀ վարչապետ
Այլ տվյալներ
1989թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, 2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Անանիա Շիրակացի» մեդալով: 2008թ. ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ: 2010թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
- Որոշվեց Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ. Սարոյան
- ՀՀ վարչապետը հրաժարական տվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին