Պարալիմպիկ խաղերի 4 մասնակիցներ Օլիմպիական չեմպիոնից արագ են վազել
Ռիոյում շարունակվող Պարալիմպիկ խաղերի եզրափակիչ մրցավազքի միանգամից 4 մասնակիցներ 1500 մետր մրցատարածությունն ավելի արագ են հաղթահարել, քան նույն մրցաձևի Օլիմպիական խաղերի չեմպիոն ամերիկացի Մեթյու Ցենտրովիցը: Այս մասին տեղեկացնում է huffingtonpost.com-ը:
Դեռևս մեկ ամիս առաջ ամերիկացի չեմպիոնը 1500 մետր մրցատարածությունը հաղթահարել էր 3 րոպե, 50 վայրկյանում, ինչով էլ ապահովել էր խաղերի ոսկե մեդալը: Տեսողական խնդիրներ ունեցող աթլետների պայքարում Պարալիմպիկ խաղերում ոսկե մեդալակիր է դարձել ալժիրցի Աբդելատիֆ Բական` 3 րոպե, 48 վայրկյան արդյունքով` գերազանցելով նաև համաշխարհային ռեկորդը:
Ցենտրովիչին արդյունքով գերազանցել են նաև 2-րդ տեղը զբաղեցրած Եթովպիայի ներկայացուցիչ Տամիր Դեմիսեն` 3,48,49, քենիացի Հենրի Կիրվան` 3, 49, 59 և ոսկե մեդալակիրի եղբայր Ֆուադ Բական` 3, 49, 59 արդյունքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա