ԱՄՆ-ն` շախմատի համաշխարհային Օլիմպիադայի հաղթող
Ավարտվեց շախմատի համաշխարհային 42-րդ Օլիմպիադան: Տղամարդկանց մրցաշարում ԱՄՆ-ի և Ուկրաինայի հավաքականները վաստակեցին 20-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո չեմպիոնի տիտղոսը բաժին հասավ ԱՄՆ-ին: Մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ռուսաստանի հավաքականը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Կանանց մրցաշարում հաղթողի անունը որոշվեց վերջին տուրում, որից առաջ Չինաստանի հավաքականը 18 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն երկրորդ հորիզոնականում ընթացող Ռուսաստանի հավաքականը, որը հանդիսանում էր վերջին 3 Օլիմպիադաների հաղթող, իր ակտիվում գրանցել էր 16 միավոր և հաղթանակի դեպքում միավորներով կհավասարվեր Չինաստանին և, հավանաբար, առաջ կանցներ նաև լրացուցիչ ցուցանիշներով, սակայն լարված և անզիջում պայքարում ուժեղ գտնվեց Չինաստանի հավաքականը և հռչակվեց չեմպիոն: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Լեհաստանի հավաքականը, իսկ Ուկրաինան եզրափակեց լավագույն եռյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա