Հայաստանը մասնակցում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանին
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում սեպտեմբերի 12-15-ը անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նստաշրջանի ընթացքում կքննարկվեն մինչև 2030թ. կայուն զարգացման Օրակարգում ներառված առողջապահական մի շարք հարցեր և Առողջություն-2020 քաղաքականության իրականացման ընթացքը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներում, ինչպես նաև քաղաքականության շրջանակում հետագա գործողությունների ուղղությունները:
Նշենք, որ տարեկան մեկ անգամ կազմակերպվող համաեվրոպական միջոցառման շրջանակում կքննարկվեն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ոչ վարակիչ հիվանդություւների դեմ պայքարի և կանխարգելման, ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների դեմ պայքարի գործողությունների պլանը, կկազմակերպվեն նախարարական հանդիպումներ հրատապ լուծում պահանջող առողջապահական հարցերի շուրջ:
Կմշակվեն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում փախստականների և միգրանտների առողջության վերաբերյալ ռազմավարությունն ու գործողությունների պլան, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության պահպանման գործողությունների ծրագիր:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 66-րդ նստաշրջանում Հայաստանը ներկայացնում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա