Սուքիաս Ավետիսյան. Փոփոխություններ կլինեն
Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համոզված է, որ երկրում փոփոխություններ լինելու են: Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, Ս. Ավետիսյանը չի մանրամասնում. «Դրա ժամանակը դեռ չի»:
Լրագրողների հետ հանդիպմանն օրենսդիր մարմնի ներկայացուցիչը վկայակոչում է այս տարվա փետրվարին երկրի ղեկավարի ունեցած ելույթը, որում նախագահն ասել է՝ իշխանությանն ու ժողովրդին չեն բավարարում տնտեսական աճի տեմպերը:
«Պետք է հասկանանք, որ այդ տեմպերի ապահովման հիմնական պատասխանատուն դա կառավարությունն է՝ վարչապետի գլխավորությամբ: Եվ Աբրահամյան Հովիկն ինքը՝ արդեն գոհ չլինելով արդյունքներից, հրաժարական տվեց»:
Նոր վարչապետին նա բնութագրում է փորձառու. «Եթե նա ստանձնել է այդ պարտավորությունը, ուրեմն իր մեջ ուժ գտել է, որպեսզի որոշակի խնդիրների շուրջ իր կարծիքներն ունենա, կարողանա փոփոխություններ կատարել, որ մենք տեսնենք»:
ՀՀԿ-ական գործիչն անդրադարձավ նաև այն լուրերին, թե ինչ-ինչ նպատակներով Կարեն Կարապետյանին Երևան է գործուղել պաշտոնական Մոսկվան:
Ավետիսյանի պատասխանը՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին