Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ներկայացրած ուղերձում ասված է.
«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Դուք ունեք հարուստ փորձ ու գիտելիքներ, մարդկային ու մասնագիտական բարձր ունակություններ ու կարողություններ, որոնք մեծապես կօգնեն Ձեզ այդ պատասխանատու պաշտոնում Ձեր գործունեության իրականացման ճանապարհին:
Վստահ եմ, որ այսուհետ էլ անմնացորդ կծառայեք հայրենիքի և հարազատ ժողովրդի զարգացման ու բարգավաճման, հայոց պետականության ամրապնդման, տնտեսության առաջընթացի ապահովման, Հայաստանի և Արցախի միջև կապերի շարունակական խորացման ու ընդլայնման հայրենանվեր գործին:
Մաղթում եմ Ձեզ մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան