Դաղստանում կստուգեն կանանց թլպատման մասին տվյալները
Ռուսաստանի գլխավոր դատախազը հանձնարարել է Դաղստանի դատախազին կազմակերպել կանանց թլպատման (Female circumcision) մասին տվյալների ստուգումներ այդ երկրամասի տարածքում: Ստուգման արդյունքների մասին պետք է զեկուցվի Յուրի Չայկային: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն :
Լրատվամիջոցները նշում են, որ Ռուսաստանի գլխավոր դատախազին նման խնդրանքով դիմել է ռուս երգչուհի Դիանա Գուրցկայան:
Ավելի վաղ, «Ռուսաստանի իրավական նախաձեռնություններ» ՀԿ-ն հետազոտություն էր անցկացրել Դաղստանում: Ստացված արդյունքների համաձայն՝ Դաղստանի մի քանի շրջաններում դեռևս լայնորեն տարածված է աղջիկների թլպատումը:
Իրավապաշտպանների գնահատականներով, նման վիրահատության ենթարկվում են տասնյակ հազարավոր կանայք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում