Գյուղապետ եղբոր հետ առաջադրված թեկնածուն հետ է վերցրել փաստաթղթերը
Կոտայքի մարզի Զովունի գյուղում գործող համայնքապետի դեմ առաջադրված հարազատ եղբայրը հետ է վերցրել փաստաթղթերը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ան այստեղ առաջադրել է գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի թեկնածությունը: Նրա հետ առաջադրվել էր հարազատ եղբայրը՝ Սանասար Ավետիսյանը:
Այս պահին Զովունիում գրանցված երկու թեկնածու կա: Համայնքապետի հետ կպայքարի անկուսակցական, ինքնաառաջադրված Վրույր Սիմոնյանը:
Հիշեցնենք, Զովունիում ՏԻՄ ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 2-ին: Համայնքում նախընտրական քարոզչությունը մեկնարկում է այսօր, կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը:
Գրանցված թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 22-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան