Լուիս Սուարես. «Այս մրցաշրջանում ինձ համար դժվար կլինի 58-ից ավելի գոլ խփել»
«Բարսելոնի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով դուբլի հեղինակ է դարձել «Սելթիկի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում, խոսել է հանդիպումից ստացած տպավորությունների մասին։
«Մրցաշրջանի սկզբում օպտիմալ կազմով չէինք խաղում. ինչ-որ մեկն արձակուրդում էր, Նեյմարը՝ Օլիմպիադայում, բայց հիմա խաղը վայելելու հնարավորություն ունենք, երբ լավագույնները խաղադաշտում են։ Հիանալի է, որ Չեմպիոնների լիգայում հաղթանակով մեկնարկեցինք։
«Ալավեսից» կրած պարտությա՞ն մասին։ Մենք էլ ենք մարդ։ Նորմալ է, որ բոլորն էլ անհաջող օրեր են ունենում։ Առաջնությունը նոր է մեկնարկել, մենք անսպասելի պարտվեցինք, սակայն հիմա գիտենք, որ պետք է հույսեր կապենք միայն մեզ հետ, այլապես չեմպիոնական արշավը շատ բարդ կլինի։
Այս մրցաշրջանում ինձ համար շատ դժվար կլինի կրկնել նախորդ մրցաշրջանի արդյունքը և 58 գոլ խփել։ Գլխավորը թիմի խնդիրը լուծելն է»,- Սուարեսի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա