Սինգապուր ունենալու ամենակարճ ճանապարհը՝ ըստ Հեղինե Բիշարյանի
Ինչո՞ւ պետք է հավատամ այն դատախազությանը, որի երկրից 25 տարվա ընթացքում 29 միլիարդ դոլար է հոսել դուրս: Ինչո՞ւ պետք է հավատամ, բա ո՞վ է պետության շահերը պաշտապնել, ինչո՞ւ չի պաշտպանվել,- Ազգային ժողովում հայտարարեց «Օրինաց երկիր կուսակցություն» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ խոսքն ուղղելով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին:
Ըստ նրա խոսքի՝ 25 տարիների ընթացքում ստեղծվել են պետականապաշտպան համակարգերը, սակայն արդյունքում կա՝ թելանված, կործանված, ծանր իրավիճակում հայտնված պետություն:
«Այսօր գիտե՞ք ինչն է զավեշտը՝ մոդա չէ, որ իշխանության մեջ պաշտոններում լինեն մարդիկ, ովքեր օֆշորում ունեցվածք չունեն»,- ասաց պատգամավորը:
Հ. Բիշարյանը խոսեց կադրերի ու կամքի փոխհարաբերության մասին ևս՝ այսօր պետք չէ խոսել կադրերի մասին, այլ կարևոր է կամքը, այն կամքը, որով պետք է երկրում բան փոխվի:
«Չպետք է խոսել մանր-մունր երևույթների մասին, կամ տեսեք՝ այս կադրը, այն կադրը Սինգապուր են ստեղծում: Սինգապուր ունենալու գաղտնիքը, ամենակարճ ճանապարհն ասեմ՝ հարկավոր է Հայաստան վերադարձնել 29 միլիարդ դոլարը»,- ասաց նա:
Հ. Բիշարյանի խոսքով, խմբակցության պատգամավորներն ազատ են գլխավոր դատախազի ընտրության հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Գ. Ջհանգիրյան. «Ամորձատում ենք դատախազությունն այնպես, որ նա իրական ազդեցություն չկարողանա ունենալ»
- Գլխավոր դատախազի թեկնածու. «Հարսնաքարի գործով իրապես ապահովվել է օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը»
- Մենք ընտրում ենք դատախազ, այլ ոչ թե փրկիչ. Էդուարդ Շարմազանով
- Քանի դեռ խաղի կանոնն այս է, ես չեմ հավատում բարի կամքի միսիոներներին. Նաիրա Զոհրաբյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր մակարդակի հասցնենք. Գլխավոր դատախազի թեկնածու
- Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը. Հարց՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Գագիկ Ջհանգիրյան. Քրեական օրենսգիրքը պետք է բացառել քաղաքական նպատակներով գործադրումից
- Գլխավոր դատախազի թեկնածուն՝ Մարտի 1-ի բացահայտման մասին
- Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ներկայացում է իր ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան