Ճապոնացի ռեժիսոր Յամադա Յոժիի ֆիլմը հավակնում է «Օսկար»-ի
Ճապոնացի կինոռեժիսոր Յամադա Յոժիի «Եթե ես ապրեի իմ մայրիկի հետ» ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակաբախության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Սա ռեժիսորի հինգերորդ ֆիլմն է, որը պետք է գնահատեն կինոմրցանակաբաշխության քննադատները: Այս մասին գրում է doramakun.ru կայքը:
Չնայած այն փաստին, որ 84-ամյա ռեժիսորն արդեն հինգ ֆիլմ է ուղարկել ամերիկյան կինոքննադատների դատին, սակայն միայն մեկն է ընդգրկվել հավակնորդների կարճ ցուցակում 2003-ին:
Ֆիլմում գլխավոր դերակատարներն են Յոշինագա Սայուրին և Նինոմիյա Կազունարին: Վերջինս իր դերի համար արժանացել է «ճապոնական օսկար»-ի՝ Ճապոնիայի կինոակադեմիայի մրցանակին որպես «Լավագույն դերասան»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան