Չեմպիոնների լիգա, «D» խումբ, 1-ին տուր
«Ատլետիկոն» ու ՊՍԺ-ն փորձեցին գոլեր խփել երրորդ փորձից։ Այս տարվա մարտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում այս թիմերը 210 րոպե անառիկ պահեցին սեփական դարպասը, և մրցակցության ելքը վճռեց 11 մետրանոցների հարվածաշարը։ Այն ժամանակ Մադրիդում բախտը չժպտաց Ֆիլիպ Կոկուի թիմին։
Երեկ երկրպագուները, այնուամենայնիվ, գոլ տեսան։ «Ատլետիկոն» Էյնդհովենում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսում 11 հարված կատարեց դարպասին, սակայն գոլ խփեց միայն 43-րդ րոպեին։ Աչքի ընկավ Սաուլը։ Ի դեպ, մի քանի րոպե հետո Նարսինգը 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, բայց մեքսիկացի Անդրես Գուարդադոյի հարվածը Յան Օբլակը հետ մղեց։
Ընդմիջումից հետո ՊՍՎ-ն արդեն ավելի շատ ժամանակ էր անցկացնում «Ատլետիկոյի» կիսադաշտում, սակայն հաշիվն այդպես էլ անփոփոխ մնաց։ Մադրիդյան թիմը հաղթեց 1։0 հաշվով։
Մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռոստովի» դարպասը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա