Ամփոփվել են «Հաղթող փոխանցում» ակցիայի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկն ու «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգն այսօր «Ռադիո Վան»-ի ուղիղ եթերումամփոփել են համատեղ`«Հաղթող փոխանցում» ակցիայի արդյունքները:
Բանկի հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ ակցիային մասնակցել են այն քաղաքացիները, ովքեր 18.04.2016-18.08.2016 ընկած ժամանակահատվածում`«Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգով կատարել և/կամ ստացել են ամենամեծ քանակությամբ դրամական փոխանցումները` ՎՏԲ- Հայաստան Բանկի միջոցով, և/կամ փոխանցումներ են կատարել դեպի ՎՏԲ խմբի Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի և Ռուսաստանի Ֆեդերացիայում` «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի սպասարկման կետեր:
Պատահական ընտրության արդյունքների հիման վրա, «Հաղթող փոխանցում» ակցիայի 100ամենաակտիվ մասնակիցներից ընտրվել են 10 հաղթողներն, ում անունները հայտարարվել են «Ռադիո Վանի» ուղիղ եթերում:
Խաղարկության արդյունքում մրցանակակիրներ են դարձել`
• Նվարդ Պետրոսյան
• Աղավնի Ներսիսյան
• Դիանա Սարգսյան
• Արթուր Մանուկյան
• Արթուր Կասինյան
• Մանվել Ավետիսյան
• Քրիստինե Մնացականյան
• Սյուզաննա Ղազարյան
• Ռազմիկ Մանուչարյան
• Քրիստինե Պապոյան
Նրանցից յուրաքնչյուրին շնորհվել է 100.000 ՀՀ դրամի չափով դրամական պարգևներ, որոնցով կարող են կատարել կենցաղային տեխնիկայի գնումներ Բանկի կողմից առաջարկվող առևտրի կենտրոններից:
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի հետ իր համագործակցությունը սկսել է 2011թ.-ից, դառնալով ՀՀ-ից կատարվող դրամական փոխանցումների քանակով առաջատարներից մեկը: Համատեղ միջոցառումների ու ակցիաների շնորհիվ` «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը 2016թ.-ի արդյունքների հիման վրա զբաղեցրել է Բանկի ողջ փոխանցումների 40%-ը: