«Viva 2500» և «Viva 3500». ավելացված խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 և 374 47 ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա
«Viva 2500» սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթը համալրվել է 50 րոպե խոսելաժամանակով դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Իսկ «Viva 3500» սակագնային պլանի բաժանորդներն այժմ հնարավորություն ունեն օգտագործելու 100 րոպե խոսելաժամանակ, դեպի ՀՀ այլ, 374 97 և 374 47 ցանցեր, ինչպես նաև դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար, նախկին 50-ի փոխարեն:
*Համարահավաքման ձևաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]
««Viva 2500» և «Viva 3500» սակագնային պլաններն էլ ավելի գրավիչ են դարձել շնորհիվ ավելացված խոսելաժամանակի, ինչն ամսական նույն գումարի դիմաց հնարավորություն է ընձեռում կատարել զանգեր դեպի ՀՀ այլ ցանցեր, 374 97 և 374 47 ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա: Այս քայլով մենք ընդառաջել ենք բաժանորդների կարիքներին և հոգացել նրանց հարմարավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Նորություններին մշտապես ծանոթ լինելու համար կարող եք միանալ ֆեյսբուքյան էջին: