Չորս հայ բռնցքամարտիկներ քառորդ եզրափակչում են
Ուկրաինայի Բերդիչև քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարը: Հայաստանի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Ուկրաինա են մեկնել Հայաստանի 8 ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ռինգ դուրս եկած մեր բռնցքամարտիկներից պարտություն են կրել 56 կգ քաշային Վահե Բադալյանը և 64 կգ Կորյուն Աստոյանը:
Նարեկ Հովհաննիսյանը (60 կգ), Տոնի Գալստայանը (64) և 69 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Գուրգեն Մադոյանը հաղթանակներ են տոնել և դուրս են եկել քառորդ եզրափակիչ:
52 կգ Ժիրայր Սարգսյանն ու +91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը դեռ չեն սկսել պայքարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա