Սարի թաղի անկարգությունների գործով կալանավարվածն ազատ է արձակվել
Հուլիսի 29-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների Սարի թաղ թաղամասում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ վերացվել է մեղադրյալ Վահագն Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, նկատի ունենալով, որ վերացել է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:
Այս մասին հայտնումե ն Գլխավոր դատախազությունից:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ. Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
- Սարի թաղում լրագրողին խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողներին խոչընդոտած ևս մեկ անձի ինքնություն է պարզվել՝ Ա. Կ.
- Սարի թաղի դեպքերով 19 լրագրող ճանաչվել է տուժող, հաստատվել է լրագրողների վնասված տեխնիկայի ցանկը. ՀՔԾ
- Ծանր հոդվածով մեղադրվող Սարի թաղի բնակիչը հիմա փաստաբան չունի
- Ոստիկանություն. Գ. Զոհրաբյանը Սարի թաղում է եղել ոստիկանապետի ցուցումով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան