Դեսպան. Չինաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը
Չինաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը և պատրաստ է շարունակել աջակցությունը բարեկամ երկրի զարգացմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլուն Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի արտգործնախարության նոր շենքի տեխնիկական հագեցման նպատակով տրամադրված կարևոր օժանդակության համար: Նա դեսպանին է փոխանցել Չինաստանի արտգործնախարար Վան Իին ուղղված շնորհակալական նամակը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Չինաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-չինական օրակարգի բազմաթիվ հարցեր: Էդվարդ Նալբանդյանը կարևորել է
Չինաստանի դեսպանի անձնական շարունակական ջանքերը՝ հայ-չինական համագործակցության խորացման ուղղությամբ։
Էդվարդ Նալբանդյանն ու Թիեն Ըրլունն անդրադարձել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը: