Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը և չի մեկնել Ռոտերդամ
Ռոտերդեմ մեկնելուց առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» բաց մարզում է անցկացրել, որի առաջին 15 րոպեներին ներկա են եղել նաև ԶԼՄ-ները: Մարզմանը չեն մասնակցել 2 ֆուտբոլիստներ` Հենրիխ Մխիթարյանն ու Ֆիլ Ջոնսը:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Ֆեյենորդի» հետ հանդիպմանը մրցավայր են մեկնել 20 ֆուտբոլիստներ: Բացի Մխիթարյանից, Մանչեսթերում են մնացել թիմի ավագ Ուեյն Ռունին, Լյուկ Շոուն, Անտոնիո Վալենսիան ու Ջեսսի Լինգարդը: Պատճառների մասին թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կխոսի Ռոդերդամում այսօր կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:
Հավելենք, որ նախնական տեղեկությունների համաձայն Մխիթարյանը «Մանչեսթեր Սիթիի» հետ կայացած հանդիպման ժամանակ խորացրել է վնասվածքը և շարքից դուրս է մնացել 10 օրով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա