Էներգետիկ ոլորտը մեծ պոտենցիալ ունի այլընտրանքայինի մասով. Վարչապետ
Կարծում եմ՝ մեր էներգետիկ ոլորտը մեծ պոտենցիալ ունի այլընտրանքային էնեգետիկայի վերաբերյալ: Իհարկե, պատրաստ ենք քննարկելու,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, թե՝ օրերս հանդիպել է գիտնականների հետ, ովքեր գաղափարներ, առաջարկներ ունեն երկրի տնտեսության զարգացման վերաբերյալ, հիմնականում կապված է այլընտրանքային էներգիայի օգտագործման և այլ ինովացիաների հետ, ի՞նչ մոտեցումներ ունենք այլընտրանքային էներգիայի կիրառման և նմանատիպ հարցերին:
«Ինովացիային ո՞նց եմ վերաբերվում: Լավ»,- պատասխանեց կառավարության նորանշանակ ղեկավարը:
Ինչ վերաբերում է գիտական ներուժը, նորարարական առաջարկներն ապագա կառավարության ծրագրում ընդգրկելուն, վարչապետն ասաց. «Գիտնականների, ոչ գիտնականների, կամայական առաջարկ, որը կարող է կիրառական օգուտ տալ, բաց է մինչև վերջ»: