Եթե լինի հաջողակ բիզնեսմեն, մենք իրենից այդ բիզնեսը որևէ կերպ չենք խլելու. Վարչապետ
Կան մարդիկ, ովքեր կլքեն կառավարությունը,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, և հրաժարվեց անուններ նշել:
Հարցին, թե մենաշնորհները Հայաստանի աղտն են եղել, ինչպե՞ս եք պայքարելու դրանց դեմ, խաղի այլ կանոններ կլինե՞ն, կառավարության ղեկավարն ասաց. «Այո, կլինեն հավասար կանոններ: Մենաշնորհներին պետք է վերաբերել հետևյալ կերպ՝ երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող: Այլ խնդիր է՝ այդ խոշոր խաղացողն արդարացի, մրցունակ պայմաններում է առաջանում, թե ադմինիստրատիվ կերպով: Լինելու են հավասար պայմաններ: Եթե մեկնումեկը լինի հաջողակ բիզնեսմեն, մենք իրենից այդ բիզնեսը որևէ կերպ չենք խլելու»:
Դիտարկմանը, թե փաստո՞ւմ եք, որ մինչև հիմա այլ կանոններ են գործել, վարչապետն ասաց. «Կարծում եմ՝ այո»: Իսկ թե ինչո՞ւ է այդպես եղել հարցին ի պատասխան՝ «Չեմ կարող ասել»:
Հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությունը՝ Կարեն Կարապետյանն ասաց. «Նախկին վարչապետն իմ գործընկերն է, իմ ընկերն է: Ես կարծում եմ, որ ինքը բավականին ծանր իրավիճակում է վերցրել կառավարության բեռն իր վրա: Ես չպետք է գնահատեմ այն աշխատանքը, որ կատարել է, բայց, կարծում եմ, մեծ բեռ է վերցրել իր վրա»:
Հարցին, թե կարծիք կա, որ Հ. Աբրահամյանը չի հաջողել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի գործում, համաձա՞յն եք այդպիսի գնահատականին, վարչապետն ասաց. «Ես այդպիսի գնահատական չեմ լսել, թույլ տվեք չհամաձայնվել»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է, Կ. Կարապետյանն ասաց. «Կախված է և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներից: Կարծում եմ՝ հիմա ճիշտ է ախտորոշենք մեր հիվանդությունը ու բուժենք»:
Ինչպե՞ս եք մեկնաբանում այն խոսակցությունները, որ Կրեմլից ուղարկված կադր եք՝ հարցին ի պատասխան նորանշանակ վարչապետն ասաց. «Ժպիտով»:
Հարցին, թե ի վերջո ինչո՞ւ հրաժարվեցիք Երևանի քաղաքապետից պաշտոնից, Կ. Կարապետյանը նշեց. «Ասել եմ՝ անձնական պատճառներով: Եթե ուզում եք անձնական պատճառներն էլ ասեմ՝ կարիքը չկա»:
Հարակից հրապարակումներ`
- Մենաշնորհները միշտ չէ, որ վատ են. Կարեն Կարապետյան
- Բարձր աշխատավարձի համար չեմ գնացել քաղաքապետի պաշտոնից. Կարեն Կարապետյան
- Էներգետիկ ոլորտը մեծ պոտենցիալ ունի այլընտրանքայինի մասով. Վարչապետ
- Ռեալ՝ մեր տնտեսության վիճակը շատ ծանր է. նորանշանակ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան