Հիմնանորոգվել է Լոռու մարզի տասը համայնքներն իրար կապող ավտոճանապարհը
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` ավարտվել են Լոռու մարզի Ագարակ - Յաղդան - Կողես - Մղարթ - Արևածագ - Կարմիր Աղեկ - Ծաթեր - Այգեհատ - Արդվի - Օձուն ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ Ճանապարհի երկարությունը կազմում է շուրջ 39,6 կմ: Ներդրվել է գրեթե 3 միլիարդ 476 միլիոն դրամ
Հիմնանորոգված ճանապարհահատվածը Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման (Մ-3) միջպետական նշանակության ավտոճանապարհը կապում է Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների համայնքների, միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ավտոճանապարհի, ինչպես նաև Ստեփանավան և Ալավերդի քաղաքների հետ։