Գ. Ջհանգիրյան. «Ամորձատում ենք դատախազությունն այնպես, որ նա իրական ազդեցություն չկարողանա ունենալ»
ՀՀ դատախազությունը դեռևս 1995 թվականի Սահմանադրությամբ ձերբազատվել է տոտալիտար համակարգերին բնորոշ ընդհանուր հսկողության լիազորությունից: Դատախազությունը դուրս է մնացել նաև քաղաքացիաիրավական շրջանառության վեճերից: Ցավն այն է, որ մենք ազատվելով հավելյալ լիազորություններից, որոնք պետք չեն մեր դատախազությանը, ընկել ենք մեկ այլ ծայրահեղության մեջ,-Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը՝ խոսքն ուղղելով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին:
«Մենք մեկնաբանում ենք նեղ, խուզում ենք այն լիազորությունները, ամորձատում ենք դատախազությունն այնպես, որ նա իրական ազդեցություն չկարողանա ունենալ գոնե քրեական վարույթի ընթացքում»,- ասաց նա:
Գ. Ջհանգիրյանի խոսքով, դատաիրավական բարեփոխումների շրջանակում ներկայացված Քրեական դատավարության օրենսգիրքով դատախազությունը դարձել է միջդատական վարույթի ընթացքում թույլ տված սխալները հետին թվով շտկող մարմին, ընթացիկ վերահսկողություն գոյություն չունի:
«Մեր դատախազը, լավ ասացին այստեղ, դիտորդ է, մեր դատախազությունն քննչական գործողությունների չի մասնակցում, համաձայնվել է միայն մեղադրյալի հարցաքննության ներկայության հետ: Բա էդ դատախազը եթե տուժողին, վկային չի ճանաչում, ո՞նց է դատարանում պաշտպանելու մեղադրանքը: Ինքն այդ մարդկանց չի տեսնել, անձնական կոնտակտ չի ստեղծել նրանց հետ, ցուցմունքները չի լսել: Էդ քննիչը, որ մեղադրանքի որոշման նախագիծը գրեց ու բերեց, ի՞նչ՝ պետք է կոֆեի բաժակ նայի, որ հաստատի, թե չէ, կամ «գիր ու ղուշ» գցի՞»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ուզում են այնպիսի դատախազություն, որը ռեալ գործառույթ իրականացնի:
Գ. Ջհանգիրյանն իր ելույթի վերջում նշեց, որ երկրում արդարության խնդիր կա, արդարության, մարդկանց պաշտպանության վերականգնման խնդիր կա:
«Ուզում եմ հավատալ, որ կլինեք այն գլխավոր դատախազը, ով առաջին քայլերը կձեռնարկի այդ ուղղությամբ»,- ասաց ՀԱԿ խմբակցության անդամը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազի թեկնածու. «Հարսնաքարի գործով իրապես ապահովվել է օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը»
- Մենք ընտրում ենք դատախազ, այլ ոչ թե փրկիչ. Էդուարդ Շարմազանով
- Քանի դեռ խաղի կանոնն այս է, ես չեմ հավատում բարի կամքի միսիոներներին. Նաիրա Զոհրաբյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր մակարդակի հասցնենք. Գլխավոր դատախազի թեկնածու
- Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը. Հարց՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Գլխավոր դատախազի թեկնածուն՝ Մարտի 1-ի բացահայտման մասին
- Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ներկայացում է իր ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին