Գրետա Վարդանյանն ամառային պարալիմպիկ խաղերում գրավել է 5-րդ տեղը
2016 թ. սեպտեմբերի 7-18-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող 15-րդ ամառային պարալիմպիկ խաղերում Հայաստանի ազգային հավաքականի անդամ ծանրորդուհի Գրետա Վարդանյանը 55 կգ քաշային կարգում գրավել է հինգերորդ տեղը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը։
Գրետան հաջող է կատարել բոլոր 3 մոտեցումները՝ բարձրացնելով համապատասխանաբար 90, 95 և 96 կգ:
Նշենք, որ պարալիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացնում են երկու մարզիկ՝ ծանրորդուհի Գրետա Վարդանյանը և լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը: Մեր պատվիրակությունը Բրազիլիա է մեկնել Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի ղեկավարությամբ: