WADA-ի գլխավոր տնօրեն. «Ռուս հաքերների գրոհը սպառնալիքի տակ է դնում երկրի հանդեպ վստահության վերականգնումը»
Օլիվյե Նիգլին հանդես է եկել Ուիլյամս քույրերի ու Սիմոնա Բայլսի պաշտպանության դիրքերից։
«WADA-ն խորապես ցավում է ստեղծված իրավիճակի համար և գիտակցում է սպառնալիքը, որին ենթարկում է մարզիկներին, որոնց վերաբերյալ գաղտնի տեղեկությունները հրապարակվել են այդ հանցավոր գործողությունների միջոցով։ Մենք դիմում ենք ՄՕԿ-ին, մարզական միջազգային կառույցներին և ազգային հակադոպինգային կենտրոններին՝ կապված այն մարզիկների հետ, որոնց վրա ազդել են այդ գործողությունները։
WADA-ն դատապարտում է շարունակվող կիբեռգրոհները, որոնք անցկացվում են՝ գործակալությունը և դոպինգի դեմ պայքարի գլոբալ համակարգը քանդելու համար։ Իրավապահ մարմինները գործակալությանը տեղեկացրել են, որ բոլոր գրոհները գալիս են Ռուսաստանից։ Այդ հանցավոր գործողությունները լուրջ սպառնալիքի տակ են դնում համաշխարհային հակադոպինգային հանրության ջանքերը՝ Մակլարենի հաշվետվությունից հետո վերականգնելու Ռուսաստանի հանդեպ վստահությունը»,- Նիգլիի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Հիշեցնենք, որ երեքշաբթի հաքերային «Fancy Bears» խումբը հրապարակել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության տվյալների բազան։ Փաստաթղթում նշվում է, որ գործակալությունը Սերենա ու Վինուս Ուիլյամս քույրերին, մարմնամարզուհի Սիմոնե Բայլսին, բասկետբոլիստուհի Ելենա դելլե Դոննին թույլատրել է պարբերաբար արգելված խթանիչներ օգտագործել։
Հ.Գ. Սա Ռուսաստանի հարվածն է WADA-ին, որի որոշումներից Ռուսաստանը վերջին շրջանում շատ է տուժել։ Կարծում ենք՝ այս գրոհի հիմնական արդյունքները դեռ հրապարակված չեն, և մարզական հանրությունը դեռ նոր ցնցումների ականատեսը կլինի։ Սա առաջինն է ՌԴ-ի պատասխան հարվածների շարքում, գուցեև՝ ամենաթույլը։ Մնում է, որ ՄՕԿ-ն ու Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը կարողանան խուսափել ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի ճակատագրից։ Հանգուցալուծումը կարծես թե մոտենում է...
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա