Հայաստանի 3 նախագահները, հնարավոր է, միասին մասնակցեն Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը. ՀԺ
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին կապակցությամբ հնարավոր է Հայաստանի 3 նախագահները միասին լինեն տոնական միջոցառմանը։ Այս հարցը, հիշեցնենք, նույնիսկ քննարկվել է Հանրային խորհրդի վերջին նիստում, որտեղ առաջարկ է հնչել կոչով դիմել ՀՀ 3 նախագահներին այդ օրը միասին հանդես գալու՝ ի նշան ազգային համերաշխության և միասնության. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս առաջարկին, Լևոն Տեր-Պետրոսյանի մասով ասել է. « Հիմա դեռ կոչով են դիմում, ինչ են անում, ես չգիտեմ, մենք այդ հարցերը դեռ չենք քննարկել։ Մենք սովորաբար մեր միջոցառումն ենք անցկացնում և այդ հարցի պատասխանն այս պահին չեմ կարող տալ, որովհետև նման հարց մեզ մոտ չի քննարկվել»։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հնարավոր չի եղել պարզել Քոչարյանի վերաբերմունքն այս հարցի առնչությամբ, քանի որ գրասենյակի ղեկավարը չէր պատասխանում մեր զանգերին։
Թերթը հիշեցնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին տարիներին անկախության տոնին իր աջակիցների հետ լինում է Երևան քաղաքի Մարտիրոս Սարյանի արձանի հարակից տարածքում ՀԱԿ-ի կազմակերպած հավաքներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա