Կարեն Կարապետյանը չի ցանկանում իր կառավարությունում տեսնել Դավիթ Լոքյանին. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության կազմում մի շարք փոփոխություններ նախատեսելով՝ մտադրություն ունի ինչ-որ կերպ անդրադառնալ նաև վերջերս նշանակված դաշնակցական նախարարներին։ ՀՀԿ-ականներն ամեն քայլափոխի շեշտում են, որ Կարապետյանին կադրային ու այլ փոփոխություններ կատարելու մեծ ազատություն է տրվել։
Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ առումով Կարեն Կարապետյանը չի ցանկանում իր կառավարությունում տեսնել հատկապես տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին, որը նաև համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմը։ Հիմա, ասում են, Լոքյանը փորձում է Սերժ Սարգսյանի միջոցով լուծել իր հետագա պաշտոնավարման հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա