
Քաղաքագետ. Նախագահների հանդիպումը կարգավորման գործընթացին ոչինչ չի տա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, սակայն դեռ չի ստացվում, ցանկանում են բարձրացնել վստահությունը, սակայն չի ստացվում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Վաղ թե ուշ կստացվի, հանդիպում կկայանա, բայց ոչինչ չի տա կարգավորման գործընթացին»,- նշեց նա:
Ըստ քաղաքագետի, հիմա համանախագահների հիմնական նպատակն է՝ այնպես անել, որ շփման գծում քիչ կրակեն:
«Ապրիլյան դեպքերից հետո ստացվում է, սակայն ինչքան կշարունակվի, կապված է հիմնականում Ադրբեջանում տնտեսական վիճակի հետ, նավթի գնից»,- ասաց Ա.Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով, այս պահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական հեռանկար չկա, ապրիլյան իրադարձություններից հետո այդ հեռանկարն ավելի է վատացել: