Շիմոն Պերեսի վիճակը ծանր է, բայց կայուն
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի վիճակը կաթվածից հետո շարունակում է մնալ «ծանր», բայց կայուն: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է «Շիբա» հիվանդանոցի ղեկավարը, որտեղ բուժվում է 93-ամյա քաղաքական գործիչը:
Պերեսը հիվանդանոց էր տեղափոխվել երեկ: Նրան միացրել էին թոքերի արհեստական շնչառության սարքին:
Այս տարվա սկզբից Շ. Պերեսն արդեն մի քանի անգամ տեղափոխվել է հիվանդանոց:
Լեհական ծագմամբ իսրայելցի պետական գործիչ Շիմոն Պերեսը Իսրայելի նախագահն է եղել 2007 - 2014 թվականներին։ 2014 թվականին, իր թոշակի անցնելու պահին նա աշխարհում ամենատարեց պետության ղեկավարն էր։ 2008 թվականին Պերեսն արժանացել է Սուրբ Միքայել և Սուրբ Գևորգ Մեծ Խաչի Ասպետի պատվավոր կոչմանը: